;

Հարց-պատասխան

  1. Ի՞նչ սկզբունքով է որոշվում օրական թեստավորվողների քանակը։

    • Օրական կտրվածքով թեստավորվողների քանակ չի որոշվում։ Դրանց քանակը օրական կարող է մեծ տարբերություն տալ և դա նախապես որոշված չէ։

  2. Քա՞նի օր է առողջացման ցիկլը։

    • Առողջացման ցիկլը կարող է տատանվել 14-28 օր՝ կախված հիվանդության ծանրության աստիճանից։ Թեստի դրական արդյունքի դեպքում մարդը 14 օր հետո պարտադիր չէ առողջացած լինի: Դրա համար անհրաժեշտ է կրկնակի բացասական թեստի արդյունք:

  3. Հայաստանում վիրուսի հակամարմինների թեստավորում արվու՞մ է։

    • Հայաստանում չեն արվում վիրուսի հակամարմինների թեստեր, որովհետև այդպիսի թեստեր չկան։ Ամբողջ աշխարհում հիմա ակադեմիական բանավեճ է ընթանում, թե արդյո՞ք այդ թեստերը բավականաչափ ճշգրիտ և սպեցիֆիկ են՝ կիրառման համար։

  4. Կա՞ օրական թեստավորման միջին քանակ։

    • Ոչ, օրական թեստավորման միջին քանակ չկա և չի կարող լինել: Օրական հնարավոր առավելագույն թեստերի իրականացման ծավալը տատանվում է 1000-1200-ի շրջակայքում`կախված այդ օրը աշխատող լաբորատորիաների քանակից:

  5. Ի՞նչ չափանշիներով է կատարվում թեստավորումը։

    • Թեստավորում իրականացվում է այն պացիենտների և բուժաշխատողների շրջանում, որոնք ունեն հիվանդությանը բնորոշ ախտանշաններ (բարձր ջերմություն, հազ, շնչառության դժվարացում) կամ սերտ շփում են ունեցել հաստատված դրական դեպքի հետ։

  6. Ճի՞շտ է, որ Հայաստանում ազատ վաճառքի COVID-19-ի թեստեր կան։ Հնարավո՞ր է ցանկության դեպքում դրանք ձեռք բերել։

    • Այո։ Մի շարք բուժհաստատություններում առկա են COVID19-ի վճարովի թեստեր։ Սակայն, եթե չունեք ախտանշաններ, կարիք չկա թեստավորվելու, բավական է միայն ինքնամեկուսանալ։ Ախտանշանների ի հայտ գալուն պես՝ պետք է զանգահարել ԱՆ թեժ գիծ։

Հարց տալու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

Մուտք Գրանցվել