
Այսօր՝ օգոստոսի 22-ին, մամուլում տեղեկություն տարածվեց այն մասին, թե ՀՊՏՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գալոյանի նշանակմանը և Ռուբեն Հայրապետյանի ազատմանը մեծապես նպաստել է Կրթության և գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը, քանի որ վերջինս Դիանա Գալոյանի ամուսինն է։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, սակայն, հայտնում են, որ այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանն առհասարակ ամուսնացած չէ։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել