
Երեկ՝ օգոստոսի 26-ին, մամուլում հայտնվեցին լուրեր այն մասին, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը պատրաստվում է վերջ տալ 12-ամյա կրթական համակարգին։ Նշվում էր, թե լրագրողների հետ զրույցում նախարարը հայտարարել է, որ 12-ամյա կրթական համակարգը հնարավոր է առաջիկայում չեղարկվի, քանի որ այն չի արդարացրել իրեն:
ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը հայտնում է, որ հիշյալ ինֆորմացիան չի համապատասխանում իրականությունը. 12-ամյա կրթական համակարգը չի չեղակվելու, իսկ հարցազրույցից բերված մեջբերումները հորինված են։
Հարկ է փաստել նաև, որ նույնաբովանդակ նյութ մամուլում հայտնվել էր նաև նախորդ տարի։ Լրատվականները, փաստորեն, մեկ տարվա հնության լուրը, որն իսկզբանե սուտ է եղել, կրկին դնում են շրջանառության մեջ։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել