1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Արտաքին
    2. Ադրբեջանի քարոզչական հերթական նյութը` հայկական մամուլում

    Ադրբեջանի քարոզչական հերթական նյութը` հայկական մամուլում

    • 20-09-2019
    Image

     
    Հայաստանյան մի շարք լրատվականներ, հղում անելով Jewishjournal.com հրեական պարբերականին, տեղեկություն են տարածել, թե իբր «Լոս Անջելեսում կոչ են անում չեղարկել Նիկոլ Փաշինյանի ելույթը Գրանդ Պարկում»։

     

    Ինչպես հայտնի է` սեպտեմբերի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ, մի շարք պաշտոնական հանդիպումներից զատ, կմասնակցի նաև Լոս Անջելեսում նախատեսված հանրահավաքին և հանդես կգա ելույթով։

     

    Հրեական պարբերականի բլոգային բաժնում տեղադրված հոդվածում նշվում է, որ 1991 թվականին, Խորհրդային միությունից անկախանալուց հետո, Հայաստանը մշտապես վարել է ԱՄՆ-ին դեմ արտաքին քաղաքականություն, և կոչ արվում չեղյալ հայտարարել նախատեսված հանրահավաքը և վարչապետի ելույթը։

     

    Հատկանշական է, որ վերոնշյալ հոդվածի հեղինակը Ադրբեջանի «լեռնային հրեաների կրոնական համայնքի» ղեկավարն է՝ Միլիխ Եվդաևը։
     

    Եվդաևը ծնվել է Ադրբեջանի Կարմիր գյուղ համայնքում (Qırmızı Qəsəbə), 1971 թվականին ավարտել է Ադրբեջանի տեխնոլոգիական համալսարանը և երկար տարիներ աշխատել  պետական համակարգում։ Հայտնի է իր հակահայկական քարոզչական գործունեությամբ (հոդվածներ, գիտաժողովներ, ելույթներ և այլն)։ 2015 թվականին Եվդաևը պարգևատրվել է Ադրբեջանի նախագահի պատվո գովասանագրով, իսկ արդեն 2018 թվականին Իլհամ Ալիևի հրամանագրով Եվդաևին նշանակվել է անվանական կենսաթոշակ։

     

    Հատկանշական է նաև, որ այս հոդվածի տարածման գործում ներգրավված է Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսությունը։ 

     

    Հյուպատոս Նասիմի Աղաևը ֆեյսբուքյան իր էջում ևս կիսվել է հոդվածով և հավելել՝ «Լոս Անջելեսը չպետք է հարգի այն պետությանը, որը մեծարում է իր նացիստական գեներալներին»։

     

    Հոդվածի հրապարակումից երկու օր անց այն սկսեցին տարածել նաև հայաստանյան լրատվականներ` «Լոս Անջելեսում կոչ են անում չեղարկել Նիկոլ Փաշինյանի ելույթը Գրանդ Պարկում» վերտառությամբ։
     

    ԱՄՆ Հայկական մամուլ

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14