1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. «Սեզամ գազ» ընկերությունում ստուգումները շարունակվում են. գործը փակված չէ

    «Սեզամ գազ» ընկերությունում ստուգումները շարունակվում են. գործը փակված չէ

    • 15-10-2019
    Image

    2018 թվականի ամռանը ՊԵԿ խոշոր հարկ վճարողների տեսչությունը խախտումներ էր բացահայտել մի շարք ընկերությունների գործունեության մեջ։ Դրանցից մեկը Վանաձորի «Սեզամ գազ» ընկերությունն էր, որը ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար փակվել էր 5 օրով։ Ի դեպ, սա հիմնարկի կողմից նման խախտման երկրորդ դեպքն էր տարվա ընթացքում։ Այս մասին ժամանակին հայտնել էր Պետեկամուտների կոմիտեն։ 


    Այսօր «Ժամանակ» օրաթերթը հրապարակել էր ««Յուրայիններին» չնեղացնելու գործելակերպ՝ ՊԵԿ-ում. Սերժի Վաչոյի ընկերության դեմ կազմված ակտը «ջրվել» է» վերտառությամբ հոդված, որում նշվում էր «…վերջերս էլ հարկայինը Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանին՝ Սերժի Վաչոյին պատկանող «Սեզամգազում» ստուգումների արդյունքում ակտ է կազմել, սակայն այդ ակտը արդեն ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովում «ջրվել» է»։ 

     

    Ի պատասխան տարածված այս տեղեկատվության՝ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովը, քննության առնելով ՀՀ ՊԵԿ Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության 18.01.2019 թվականի թիվ 1011589/1 ստուգման ակտն անվավեր ճանաչելու վերաբերյալ «Սեզամ-Գազ» ՍՊԸ-ի  դիմում-բողոքը և դրանում ընկերության կողմից ներկայացված լրացուցիչ փաստարկները, որոշել է ընկերությունում նշանակել վերստուգում, որը, ի դեպ, դեռևս ավարտված չէ:

     

    Նշենք, որ հանձնաժողովի քննարկման արդյունքները և կայացված որոշումը գաղտնիք չեն և հրապարակված են  ՊԵԿ պաշտոնական ինտերնետային կայքում։

    ՊԵԿ-ը նաև հայտնում է, որ հարկ վճարողների սեփականատերերի կամ հիմնադիրների ինքնությունը որևէ նշանակություն և ազդեցություն չի կարող ունենալ կառույցի կողմից իրականացվող հարկային վարչարարության արդյունքների վրա:
     
     
     

    Պարզաբանում ՀՀ Պետական եկամուտների կոմիտե

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14