1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Ամփոփում
    2. Շաբաթվա ընթացքում շրջանառված կեղծ և հերքված լուրերը

    Շաբաթվա ընթացքում շրջանառված կեղծ և հերքված լուրերը

    • 19-10-2019
    Image

    «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» ներկայացնում է ընթացող շաբաթվա ընթացքում մամուլում հայտնված կեղծ և հերքված տեղեկությունները: 

     

    1. Արցախի դրոշի բացակայությունը՝ դավադրությունների նոր տեսության պատճառ

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 15-ին կառավարությունում հանդիպում  ունեցավ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպմանը զուգահեռ՝ մամուլում հայտնվեցին քաղաքական գործիչների և ֆեյսբուքյան օգտատերերի քննադատությունները, որոնց առանցքում Արցախի դրոշի բացակայությունն էր։ Վերջիններս ակնարկում էին, թե ՀՀ դրոշի կողքին Արցախի դրոշը չտեղադրելը դիտավորություն է և ունի որոշակի մեսիջ։ 

     

    Իրականում, սակայն, դրոշի բացակայությունը որևէ մեսիջ չուներ, ավելին՝ առաջին անգամը չէ, երբ Հայաստանի և Արցախի ղեկավարների հանդիպման ժամանակ այն բացակայում է: Պաշտոնական հանդիպումների ժամանակ դրոշի դրվել-չդրվելու հարցը սահմանվում է արարողակարգով։ Այս դեպքում Արցախի դրոշի տեղադրումը սահմանված չէր։ Նմանօրինակ ձևաչափով հանդիպումներ եղել են թե՛ Կարեն Կարապետյանի, թե՛Ռոբերտ Քոչարյանի, և թե՛ Սերժ Սարգսյանի օրոք։ Բոլոր այս դեպքերում դրոշը բացակայել է։

     

    Շահարկման երկրորդ առարկան Նիկոլ Փաշինյանին վերագրվող խոսքն էր, որը, իրականում, նա չէր արտասանել։ Մասնավորապես նշվում էր, թե վարչապետը, դիմելով Բակո Սահակյանին, նրան անվանել է «մարզպետ», ինչն էլ, իբրև, Արցախը Հայաստան է և վերջ» գաղափարախոսության տրամաբանության շարունակությունն է։ 

    Այս լուրը ևս կեղծ էր, քանի որ վարչապետի պաշտոնական կայքում հրապարակված մամլո հաղորդագրության, իսկ ավելի ուշ՝ մամուլում տարածված հանդիպման տեսանյութում վարչապետ  Փաշինյանն իր խոսքը սկսում էր «Հարգելի պարոն նախագահ, հարգելի պարոն Սահակյան»-ով։

     

    2. Վկայի կարգավիճակ ունեցող անձանց նկատմամբ երկրից դուրս գալու արգելք չի կիրառվում

    Հոկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան գործով վկան լքել է երկիրը, ինչից հետո մի շարք քաղաքացիներ մեղադրեցին Քննչական կոմիտեին՝ քրեական գործի առանցքային վկային երկրից դուրս գալու թույլտվություն տալու համար։ 


    ՔԿ խոսնակ Նաիրա Հարությունյանը այս առիթով պարզաբանեց, որ քրեական գործերի շրջանակներում վկայի կարգավիճակ ունեցող անձին որևէ մեկը չի կարող երկրից դուրս գալու արգելք ներկայացնել, քանի որ օրենքը սահմանում է՝ խափանման միջոց կարող է ընտրվել միայն կասկածյալի և մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձանց նկատմամբ: Ն. Հարությունյանի խոսքերով՝ «Այս պահին վկայի մասնակցությամբ անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները կատարվել են, նախաքննական մարմինը ձեռք է բերել իր համար, քրեական գործի համար հետաքրքրություն ներկայացնող բոլոր, այսպես ասած, ապացույցները, էնպես որ, նրա բացակայությունը, այս փուլում, համենայն դեպս, քրեական գործի վրա որևէ բացասական ազդեցություն ունենալ չի կարող»:

     

    Միևնույն ժամանակ վկան նախաքննական մարմնին տեղյակ էր պահել, որ երկրից բացակայելու է ընդամենը մի քանի օր։

     

    3. «RyanAir» ավիաընկերության՝ Հայաստանի շուկա մուտքն ու դրան հաջորդող մանիպուլյացիաները

    Հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ «RyanAir» իռլանդական բյուջետային ավիաընկերության, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի համատեղ մամուլի ասուլիսը, որի ժամանակ Դեյվիդ Օ՛Բրայընը՝ «RyanAir» ավիաընկերության կոմերցիոն ղեկավարը հայտնեց, որ երեք ամսից ավիաընկերությունը Հայաստանից դեպի եվրոպական խոշոր քաղաքներ չվերթներ է իրականացնելու։


    Նոր ավիափոխադրողի մուտքը Հայաստան ուղեկցվեց ոչ միայն մեծ ոգևորությամբ, այլև թեմայի շուրջ պտտվող մանիպուլյատիվ և կեղծ տեղեկություններով։ Մասնավորապես հաջորդ օրը մամուլը գրեց, որ ամեն ուղևորի համար պետությունը պետք է 76 դոլար վճարի, որը տարեկան մոտ 5 մլն դոլար է կազմելու։

     

    Այնուհետև ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը հանդես եկավ ֆեյսբուքյան գրառումամբ։ Վերջինս պնդում էր, որ Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը կարողացել է «RyanAir»-ին բերել Հայաստան, քանի որ ավիաընկերության համար օդանավակայանային բոլոր վճարները չեղարկվել է: 

    Ըստ Լապշինի՝ «RyanAir»-ի ու «WizzAir»-ի հետ բանակցություններ եղել են դեռ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ժամանակ, սակայն նախորդ իշխանությունը հրաժարվել էր իր բյուջեից յուրաքանչյուր ուղևորի համար 76 դոլար վճարելուց:

     

    Տարածում գտած երկու կարծիքներն էլ չեն համապատասխանում իրականությանը, քանի որ «RyanAir»-ին տրվող ֆինանսական աջակցությունը չի կատարվելու հարկատուների հաշվին։ 

     

    Ինչպես Կառավարության նիստի ժամանակ, իսկ հետագայում՝ նաև ֆեյսբուքյան գրառմամբ նշել էր վարչապետ Փաշինյանը՝ «….բոլոր այն ուղղությունների համար, որոնցով վերջին մեկ տարվա ընթացքում Երևանից կամ Գյումրիից թռիչքներ չեն իրականացվել, կառավարությունը պարտավորվել է վերացնել «օդի տուրքը», իսկ Գյումրիի պարագայում գործելու են նաև լրացուցիչ ֆինանսական խթաններ»: Սա նշանակում է, որ պետությունը յուրաքանչյուր տոմսի համար կվճարի 10,000 դրամ կամ շուրջ 20 դոլար։  Այս մասին իր հարցազրույցում հայտնել էր նաև Քաղավիացիայի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը։ 

     

    Անդրադառնալով յուրաքանչյուր ուղևորի համար 76 դոլար սուբսիդավորմանը՝ Վլադիմիր Կարապետյանը ևս հերքեց տարածված լուրը, նշելով, որ, բացի նշված արտոնություններից, ՀՀ հարկատուների հաշվին որևէ լրացուցիչ գումար չի հատկացվի ո՛չ «Զվարթնոց» օդանավակայանից, և ո՛չ էլ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից թռիչքնեի համար:

     

    4.«Սեզամ գազ» ընկերությունում ստուգումները շարունակվում են. գործը փակված չէ

    2018 թվականի ամռանը ՊԵԿ խոշոր հարկ վճարողների տեսչությունը խախտումներ էր բացահայտել մի շարք ընկերությունների գործունեության մեջ։ Դրանցից մեկը Վանաձորի «Սեզամ գազ» ընկերությունն էր, որը, ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար, փակվել էր 5 օրով։ Ի դեպ, սա հիմնարկի կողմից նման խախտման երկրորդ դեպքն էր տարվա ընթացքում։ Այս մասին ժամանակին հայտնել էր Պետեկամուտների կոմիտեն։ 

     

    Հոկտեմբերի 15-ին լրատվականներից մեկը հրապարակել էր ««Յուրայիններին» չնեղացնելու գործելակերպ՝ ՊԵԿ-ում. Սերժի Վաչոյի ընկերության դեմ կազմված ակտը «ջրվել» է» վերտառությամբ հոդված, որում նշվում էր «…վերջերս էլ հարկայինը Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանին՝ Սերժի Վաչոյին պատկանող «Սեզամգազում» ստուգումների արդյունքում ակտ է կազմել, սակայն այդ ակտը արդեն ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովում «ջրվել» է»։ 

     
    ՊԵԿ-ն այս առիթով հայտնեց, որ Հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովը, քննության առնելով ՀՀ ՊԵԿ Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության 18.01.2019 թվականի թիվ 1011589/1 ստուգման ակտն անվավեր ճանաչելու վերաբերյալ «Սեզամ-Գազ» ՍՊԸ-ի  դիմում-բողոքը և դրանում ընկերության կողմից ներկայացված լրացուցիչ փաստարկները, որոշել է ընկերությունում նշանակել վերստուգում, որը դեռևս ավարտված չէ:
     
    Նշենք, որ հանձնաժողովի քննարկման արդյունքները և կայացված որոշումը գաղտնիք չեն և հրապարակված են  ՊԵԿ պաշտոնական ինտերնետային կայքում։

     

    5. Ինտերնետ թրաֆիկի վերահսկման համակարգ ներդրված չէ․ սպասվում են հանրային լայն լսումներ

    Մեդիադաշտում ակտիվորեն քննարկվում էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի  որոշման նախագիծը, որով ՀԾԿՀ-ն առաջարկում է 2 տարի պահպանել բաժանորդի նույնականացման պայմանագրային համարը (ID), ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդի դեպքում՝ անունը և ազգանունը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, բաժանորդի ինտերնետ արձանագրության (IP) հասցեն, պորտի համարը, հեռախոսահամարը և մի շարք այլ տվյալներ:
     
    Հարցն առաջինը բարձրացրեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ մատնանշելով նախագծի հնարավոր ռիսկերը։ Վերջինս նշում էր, որ տվյալների պահպանումը չի ենթադրում նամակների բովանդակության պահպանում՝ «…սա, մի կողմից, արվում է իրավապահ մարմինների աշխատանքն արդյունավետ դարձնելու համար, սակայն մյուս կողմից՝ ստեղծվում է վերահսկման ծածուկ համակարգ, մինչդեռ նման որոշումները պետք է հանրային քննարկման դրվեն»: 

     

    Որոշ ժամանակ անց նախագիծը քննարկման առարկա դարձավ նաև լրատվամիջոցների և սոցցանցերի օգտատերերի շրջանում։ Վերջիններս արդեն խոսում էին համակարգի՝ միանշանակ ներդրման մասին և քննադատում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ)՝ առանց հանրային քննարկման նման որոշում կայացնելու համար։ 

     

    ՀԾԿՀ-ն, սակայն, հայտնեց, որ իրենց կողմից ծածուկ որևէ որոշում չի կայացվել. որոշման նախագիծը նախնական է, այն ուղարկվել է բջջային կապի օպերատորների դիտարկմանը: Ընդ որում՝ դեռևս բոլոր օպերատորների կողմից չէ, որ հանձնաժողովը ստացել է կարծիք։ Օպերատորների կարծիքները ստանալուց հետո նախագիծը կդրվի «e-draft.am» կայքում՝ հանրային ավելի լայն լսումների։ 


     

    Շաբաթվա ամփոփում Ապատեղեկատվություն Հերքում

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում

    Նմանատիպները

    Image

    Շաբաթվա ընթացքում շրջանառված կեղծ և հերքված լուրերը

    Շաբաթվա ընթացքում շրջանառված կեղծ և հերքված լուրերը

    • 2019-10-05
    Image

    Շաբաթվա ընթացքում շրջանառված կեղծ և հերքված լուրերը

    Շաբաթվա ընթացքում շրջանառված կեղծ և հերքված լուրերը<...

    • 2019-10-12
    Image

    Շաբաթվա ընթացքում շրջանառված կեղծ և հերքված լուրերը

    Շաբաթվա ընթացքում շրջանառված կեղծ և հերքված լուրերը

    • 2019-12-08
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14