1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. Մաշտոցի բաժին բերման ենթարկված տղամարդը հայհոյանքներ է հնչեցրել ոստիկանության ծառայողի հասցեին. ՀՀ ոստիկանություն

    Մաշտոցի բաժին բերման ենթարկված տղամարդը հայհոյանքներ է հնչեցրել ոստիկանության ծառայողի հասցեին. ՀՀ ոստիկանություն

    • 22-10-2019
    Image

    Այսօր համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ ոստիկանության ծառայողները մի տղամարդու բերման են ենթարկում ոստիկանության Մաշտոցի բաժին։ Տեսանյութը հայտնվեց մի շարք լրատվամիջոցներում։ Շատերի համար անհասկանալի էր քաղաքացուն բերման ենթարկելու՝ Ոստիկանության դրդապատճառը։ 

     

    Այս կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը հայտնում է.

     

    «Հիշյալ անձը, նախքան բերման ենթարկվելը, անտեսելով իր գործողությունների՝ խանութում գտնվող անձանց համար տեսանելի և լսելի լինելու հանգամանքը, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ոստիկանության ծառայողի հասցեին։ Վերջինս օրինական պահանջ է ներկայացրել քաղաքացուն՝ դադարեցնել անօրինական վարքագիծը, սակայն տղամարդը չի ենթարկվել ոստիկանի պահանջին, շարունակել է իր հակահասարակական գործողությունները և խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվել ոստիկանություն, ապա՝ ձերբակալվել։ 


    Տեղեկացնենք, որ ձերբակալված տղամարդն առաջին անգամը չէ, որ խուլիգանության կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանություն։  Այս տարվա ամռանը նրա մասնակցությամբ ավտովթար էր տեղի ունեցել։ Վթարի վայր էին ժամանել շտապօգնության խումբ և ճանապարհային ոստիկաններ։ Տղամարդը քաշքշել էր շտապօգնության և ճանապարհային ոստիկանության աշխատակացիներին, հասարակական վայրում նրանց հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, ինչը շարունակվել էր նաև բուժհաստատությունում։ Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները նրան դարձյալ  բերման էին ենթարկել բաժին, որտեղ տղամարդը կրկին դրսևորել էր ոչ իրավաչափ վարքագիծ։


     Հիշյալ դեպքի առթիվ խուլիգանության հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել, բերման ենթարկվածն էլ ձերբակալվել էր, ապա նրան մեղադրանք էր առաջադրվել, խափանման միջոցը՝ ստորագրություն»։
     

    ՀՀ Ոստիկանություն Պարզաբանում

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14