1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. ՔԿ-ն պարզաբանում է Գրիշա Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմքերը

    ՔԿ-ն պարզաբանում է Գրիշա Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմքերը

    • 04-11-2019
    Image

    Քննչական կոմիտեն պարզաբանում է ներկայացրել Արարատի մարզի բնակիչ Գրիշա Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմքերի վերաբերյալ:

    «Այսօր Արարատի մարզի դատախազության դիմաց տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող Գրիշա Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու պահանջով:

     

    Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` հայտնում ենք, որ Արարատի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով Արտաշատ քաղաքի՝ 1976թ. ծնված բնակչին՝ Գրիշա Հակոբյանին, մեղադրանք է առաջադրվել՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու (ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով), փաստաթղթեր (անձնագիր) կեղծելու (4 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով) և ՀՀ պետական սահմանը մի քանի անգամ ապօրինի հատելու համար (3 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով): Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

     

    Ինչ վերաբերում է Գրիշա Հակոբյանի առողջական խնդիրներ ունենալու վերաբերյալ հնչող մտահոգություններին, հայտնում ենք՝ Գրիշա Հակոբյանի հարազատներին Արդարադատության նախարարությունից տեղեկացրել են, որ վերջինս գտնվում է հսկողության ներքո և նրան ցուցաբերվում է պատշաճ բժշկական օգնություն»:

    ՀՀ Քննչական կոմիտե Պարզաբանում

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14