
Նիկոլ Փաշինյանը օրերս հայտարարել էր, որ Հայաստանի արտաքին պահուստները մեկ տարում աճել են 386 միլիոն դոլարով և հիմա գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա:
Լրատվականներից մեկը, համեմատելով մի շարք թվեր, պնդել էր, որ արտաքին պահուստների ամենաբարձր մակարդակը գրանցվել է 2013 թվականին։ Նյութի հեղինակը հանգել էր այս եզրակացությանը` համեմատելով 2013 թվականի սեպտեմբեր ամսվա արտաքին պահուստների ցուցանիշը՝ 2 մլրդ 430 մլն դոլար, 2019 թվականի նոյեմբեր ամսվա ցուցանիշի հետ՝ 2 մլրդ 375 մլն դոլար։
Մինչդեռ վարչապետը, արտաքին պահուստների մասին խոսելիս, ներկայացրել էր այդ պահին արդեն ամփոփված՝ 2019 թվականի հոկտեմբերի տվյալները, որոնք կազմել են 2 միլիարդ 468 մլն դոլար, որն իրականում պատմականորեն ամենաբարձր ցուցանիշն է։
Հարկ է նաև նշել, որ արտաքին պահուստների թիվը տատանվող ցուցանիշ է և կախված է մի շարք գործոններից։ Այս համատեքստում ոչ ճշգրիտ համեմատում կատարելը` ցանկալի արդյունք ստանալու համար, ոչ այլ ինչ է, քան մանիպուլյացիա։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել