1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. Արցախյան հիմնախնդրի կարգավորման որևէ փաստաթուղթ բանակցությունների սեղանին առկա չէ․ ԱԳՆ պարզաբանումը

    Արցախյան հիմնախնդրի կարգավորման որևէ փաստաթուղթ բանակցությունների սեղանին առկա չէ․ ԱԳՆ պարզաբանումը

    • 13-12-2019
    Image

    Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը օրերս տված հարցազրույցում մի շարք պնդումներ է արել, որոնք մեծ արձագանք են գտել հայաստանյան մամուլում, սակայն չեն համապատասխանում իրականությանը։ Մամեդյարովը մասնավորապես ասել է՝ հայկական կողմը բանակցություններին ներկայացրել է «Լավրովի պլանը», և իբր բանակցությունների օրակարգում ղարաբաղյան խնդրի կարգավորման փուլային տարբերակն է, ըստ որի՝ նախ Ադրբեջանին պետք է հանձնվեն Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող շրջանները, ապա նոր միայն կհստակեցվի ԼՂ-ի կարգավիճակը:

     

    Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը նշել է, որ այս պահին բանակցությունների սեղանին որևէ փաստաթուղթ դրված չէ և չի քննարկվում։

     

    Անդրադառնալով Մամեդյարովի  այն պնդմանը, թե  Հայաստանը հստակ չի կարողանում սահմանել անվտանգության վերաբերյալ իր մոտեցումը, խոսնակը նշեց, որ Հայաստանի դիրքորոշումը Արցախի անվտանգության վերաբերյալ հայտնի է և այն չի փոփոխվել։ Վերջին անգամ Զոհրաբ Մնացականյանը այդ մասին ծավալուն կերպով խոսել է Բրատիսլավայում՝ Ադրբեջանի իր գործընկերոջ հետ հանդիպումից հետո։


    «Ադրբեջանն իր վարած քաղաքականությամբ բազմիցս ապացուցել է, որ վերջինս որևէ դեպքում չի կարող լինել Արցախի համար անվտանգության երաշխավոր։ Արցախի անվտանգության երաշխավորողը Հայաստանն է և չի կարող լինել այնպիսի տարբերակ, որ Արցախը մնա առանց անվտանգության ապահովման», - նշել է Նաղդալյանը։

     

    Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմքը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է, որը պետք է իրացվի առանց սահմանափակման և հարկադրման։ Այլ բոլոր առաջարկվող տարբերակները, որոնք չեն ապահովում այս պայմանը, չեն կարող ընդունելի լինել Հայաստանի համար։
      

    ՀՀ Արտաքին գործերի նախարարություն ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյան

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14