
Հունվարի 13-ին մամուլում տեղեկություն տարածվեց, թե Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դադարեցրել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ֆինանսավորումը։
Անդրադառնալով այս տեղեկատվությանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ֆինանսավորումը չի դադարեցվել։ 2019-ի կառավարության որոշման համաձայն ծրագրին տրամադրվել է լրացուցիչ 834 մլն դրամ նոր՝ 284 լաբարատորիաների ստեղծման համար, ինչպես նաև 352 մլն՝ 402 խմբակավարների աշխատավարձի տրամադրման համար։
Ավելին, 2020 թվականին նախատեսվում է տրամադրել ևս 671,7 մլն դրամ՝ 707 խմբակների խմբակավարների աշխատավարձի տրամադրման համար, որը 126 մլն-ով ավելի է անհրաժեշտ գումարից։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել