
Համացանցում տեղեկություն է տարածվել, թե Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնություն այցելած պատվիրակության յուրաքանչյուր անդամի համար հյուրանոցային համարների ամրագրումն արժեցել է 400-500-ից մինչև 900 եվրո:
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հարկ է համարում տեղեկացնել, որ գումարի չափի վերաբերյալ նշված տեղեկատվությունն իրականության հետ որևէ աղերս չունի:
Տեղեկացնում ենք նաև, որ Գերմանիայի Դաշնություն վարչապետի և պատվիրակության անդամների այցի կեցության ծախսերը հոգում է գերմանական կողմը:
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել