1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • COVID-19
  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Տնտեսական
    2. Ոռոգման ջրի թանկացում տեղի չի ունեցել. Ջրային կոմիտե

    Ոռոգման ջրի թանկացում տեղի չի ունեցել. Ջրային կոմիտե

    • 30-05-2019
    Image

    Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի ջրօգտագործողների բողոքի ցույցի պահանջների հետ կապված՝ Ջրային կոմիտեն պարզաբանում է.

    Ոռոգման ջրի սակագինն ավելի քան տասը տարի անփոփոխ է. ամբողջ հանրապետությունում 11 դրամ՝ 1 խորանարդ մետրի համար, և օրակարգում՝ միջինացված այս սակագինը փոփոխելու հարց չկա: Չկա նաև լիտրով կամ այլ տարբերակով գործող սակագին։ Գործող սակագինը ինքնարժեքից գրեթե կրկնակի ցածր է և տարբերությունը սուբսիդավորում է կառավարությունը:

    Ոռոգման ստուգիչ ջրաչափություն կարող է պահանջել յուրաքանչյուր ջրօգտագործող, և ՋՕԸ պատասխանատուներն այն պարտավոր են ապահովել:

    Գործնականում կիրառվող՝ հեկտարի դիմաց ջրի վճարի հաշվարկը կատարվում է՝ ըստ տվյալ տարածքի մշակաբույսերի նորմատիվային պահանջների, քանի որ, ելնելով մասնագիտական չափորոշիչներից, օրինակ, պտղատու ծառերը, պտուղ-բանջարեղենը կամ առվույտը ջրի տարբեր պահանջ ունեն: Այնպես որ, Արագածավանում կամ որևէ այլ համայնքում ոռոգման ջրի թանկացման հարց չկա և չի կարող լինել, իսկ հեկտարի դիմաց ֆիքսված գումար վճարելու պարտադիր պայմանը նորմատիվն է՝ ըստ մշակաբույսի՝ իր ջրապահանջով։

    Արագածավան համայնքի հողերի մի մասը գերնորմատիվային է, ինչը նշանակում է, որ այդ տարածքների ոռոգման ջրի պահանջարկը սովորականից ավելին է, հատկապես, եթե խոնավասեր կուլտուրաներ են մշակվում: Գերնորմատիվային հողերի՝ ջրի լրացուցիչ պահանջարկը այս և այլ համայնքներում բերում է լրացուցիչ ծախսերի, ինչն էլ արդարացիորեն հարուցում է ջրօգտագործողների դժգոհությունը: Սակայն, մեծ ծախսերից խուսափելու համար Ջրային կոմիտեն ժամանակ առ ժամանակ հորդորում է ջրօգտագործողներին՝ գյուղատնտեսի խորհրդատվությունից օգտվել և նման հողատարածքներում մշակաբույսերի ճիշտ ընտրություն կատարել: Սա լուրջ խնդիր է և համակողմանի լուծումների կարիք ունի:

    Սակայն, տարիներ շարունակ այս խնդիրը մնում է և ի դեպ, ոռոգման համակարգում կուտակված պարտքի մի զգալի մասն էլ ձևավորվում է գերնորմատիվային հողերի լրացուցիչ ոռոգման արդյունքում:

    Գերնորմատիվային հողերի ոռոգման հարցը հիմնովին կարգավորելու նպատակով Ջրային կոմիտեն առաջարկությունների փաթեթ է կազմել ու ներկայացրել վերադաս նախարարություն, ինչից հետո կառավարության համապատասխան որոշման նախագիծ կմշակվի։

    Հայաստան

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2021 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14