
Հետևեք մեզ նաև Telegram-ում
Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը բժշկական դիմակի լուսանկար էր հրապարակել՝ նշելով, որ այն արտադրված է Հայաստանում։ Մեկնաբանություններում մի հնդիկ օգտատեր նշել էր, որ «SALUS» ապրանքանիշն արտադրվում է ոչ թե Հայաստանում, այլ Հնդկաստանում։ Վերջինս, խոսքերի հավաստիությունն ապացուցելու համար, տեղադրել էր բժշկական առարկաներ արտադրող հնդական ընկերության կայքի հղում։
Արդյունքում հարց էր առաջանում, թե, ի վերջո, բժշկական դիմակը հայկակա՞ն, թե՞ հնդկական արտադրության է։
Տեղեկատվության ստուգման կենտրոնը հայտնում է, որ վարչապետի ներկայացրած դիմակը հայկական արտադրության է։ «Սալյուս» ՍՊ ընկերությունը զբաղվում է բժշկական դիմակների արտադրությամբ արդեն 5 տարի՝ 2015 թվականից։ Կենտրոնի հետ զրույցում՝ ՍՊ-ի սեփականատերը ներկայացրեց նաև ընկերության սեփականության վկայականը՝ համաձայնություն տալով հրապարակել այն։
«SALUS» ընկերության սեփականության վկայական ՝
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել