1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. «Ջրվեժ» անտառպարկը պետական արգելոց չէ. նախարարության պարզաբանումը

    «Ջրվեժ» անտառպարկը պետական արգելոց չէ. նախարարության պարզաբանումը

    • 05-05-2020
    Image

    Հետևեք մեզ նաև Telegram-ում  

    Լրատվամիջոցները երեկ ահազանգեցին Կոտայքի մարզում գտնվեղ «Ջրվեժ» այգում ապօրինի շինարարության մեկնարկի մասին։ Գրվել էր, թե այգին ճանաչվել է որպես հատուկ պահպանվող տարածք-արգելոց, ինչը նշանակում է, որ այնտեղ չեն կարող շինարարական աշխատանքներ իրականացվել։

     

    Նշենք, որ համաձայն «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի՝ Հայաստանում բնության հատուկ պահպանվող տարածքները դասակարգվում են հետևյալ կատեգորիաներով՝ պետական արգելոց, ազգային պարկ, պետական արգելավայր և բնության հուշարձան: Ինչպես հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը՝ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի կազմում գտնվող «Ջրվեժ» անտառպարկը արգելոց չէ։ Այն ունի գրեթե նույն կարգավիճակը, ինչ Երևանի յուրաքանչյուր քաղաքային այգի։ Այգին նախատեսված է քաղաքացիների հանգստի համար նաև։

     

    Անտառտնկարկը, սահմանվում է ՀՀ բուսական աշխարհի մասին օրենքի 1-ին հոդվածով, այն բուսական աշխարհի օբյեկտ է։ Բուսական աշխարհի օբյեկտները օգտագործվում են համաձայն բուսական աշխարհի մասին օրենքի 21-րդ հոդվածի՝
     

    ա) գյուղատնտեսական նպատակներով
    բ) արդյունագործական նպատակներով
    գ) սոցիալական, բնապահպանական և գեղագիտական նպատակներով
    դ) գիտահետազոտական և կրթական նպատակներով:

     

    Նախարարության փոխանցմամբ՝ «Ջրվեժ» անտառպարկում տեղի ունեցող աշխատանքները համապատասխանում են հիշյալ օրենքի գ) կետին, որը թույլ է տալիս իրականացնել ռեկրեացիոն բնույթի աշխատանքներ։

     

    «Ջրվեժ» անտառպարկում հայտարարվել է տարածքների վարձակալության մրցույթ, որին մասնակցել են բազմաթիվ կազմակերպություններ. հաղթող են ճանաչվել երկուսը։

    Ներկայացված նախագծերի համաձայն՝ այդ ընկերությունները պետք է ծավալեն հանգստյան գոտիների կազմակերպման գործունեություն՝ առանց վնասելու անտառպարկի բուսականությանը։ Ներկայացված բիզնես ծրագրերով՝ վերջիններս պարտավորվել են իրականացնել լայնածավալ ծառատունկ՝ անտառպարկի տարածքում ավելացնելով բարձրորակ ծառատեսակների քանակը։

     

    Նախագծերից մեկով՝ նախատեսվում է հիմնել հյուրանոց, որը, սակայն, չի գտնվելու անտառպարկի անտառային հատվածում։ Դրա շինարարությունը, որը, ի դեպ պետք է դեռևս անցնի ՇՄԱԳ փորձաքննություն, չի իրականացվելու անտառպարկի բուսածածկ տարածքում, այլ դրա՝ ծառազուրկ հատվածում։

     

    Հավելենք, որ կազմակերպությունները այժմ իրականացնում են պայմանագրային պարտականություններից բխող բարեկարգման աշխատանքներ և գտնվում են անտառպարկի աշխատակիցների հսկողության տակ։

     

    Շրջական միջավայրի նախարարության փոխանցմամաբ՝ այս փուլում իրականացվող աշխատանքների համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն առկա են: Այժմ վարձակալներից մեկի մոտ իրականացվում է կանաչապատման, ոռոգման համակարգի ձևավորման, ցանկապատման և հարթեցման աշխատանքներ: Երկրորդ վարձակալի մոտ իրականացվել են տարածքի մաքրման և հարթեցման աշխատանքներ:

     

    Հավելենք, որ ընկերությունների կողմից իրականացվելիք ներդրումների չափը կազմում է 941 մլն 300 հազար դրամ:

     

    Հայաստան Ջրվեժ բնապահպանություն Շրջակա միջավայրի նախարարություն

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14