
Հետևեք մեզ նաև Telegram-ում
Համացանցում այսօր տարածվել է մի տեսանյութ, որում Երևանի երկնքում թռչող ուղղաթիռից ինչ֊որ բան է թափվում։
Հաշվի առնելով մի խումբ մարդկանց մտահոգությունը՝ «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ հաստատեց «Armenian Helicopters» ընկերության հետ, որին և պատկանում է ուղղաթիռը։
Ընկերությունից հատատեցին, որ ուղղաթիռն իրենցն է, իսկ տեսանյութն արդեն մեկ տարվա հնության է։
Այն արվել է 2019 թվականի սեպտեմբերին, իսկ հանրության շրջանում մտահոգություն առաջացրած թափվող նյութը ոչ այլ ինչ է, քան վարդի թերթեր՝ հարսանեկան արարողության ժամանակ։
Կից ներկայացնում ենք նաև հարսանեկան արարողության տեսանյութը։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել