1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. Գազի սակագինը շարքային սպառողների և անապահով խավի համար չի բարձրանա

    Գազի սակագինը շարքային սպառողների և անապահով խավի համար չի բարձրանա

    • 19-06-2020
    Image

    Հետևեք մեզ նաև Telegram-ում


    Որոշ լրատվականներ տեղեկություն են տարածել, որ հուլիսի 1-ից գազի սակագինը Հայաստանում կբարձրանա, ինչը տարբեր մարդկանց մոտ տպավորություն է ստեղծել, թե բնակիչ-սպառողների համար գազի գինը թանկանալու է։ Իրականում, սակայն, գազի սակագինը շարքային սպառողի և անապահով խավի համար մնալու է անփոփոխ։

     

    Ներկայացնում ենք մանրամասները.

     

    Հունիսի 19-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկել է գազամատակարարման համակարգի սակագների վերանայման հարցերը։

    «Գազպրոմ Արմենիան» իր հայտով առաջարկել է բարձրացնել գազի սակագները թե՛ սովորական սպառողի և անապահով խավի համար, և թե՛ խոշոր ՋԷԿ-երի և ջերմոցային, արտադրական այլ ձեռնարկությունների համար։

     

    Նիստի արդյունքում ՀԾԿՀ-ն, սակայն, որոշել է, որ շարքային սպառողի և անապահով խավի համար պահպանվելու են գործող սակագները։

     

    Այժմ գործող սակագնով սովորական սպառողը գազի 1 խմ-ի դիմաց վճարում է 139 դրամ, իսկ անապահով ընտանիքները, տարեկան մինչև 600 խմ սպառման համար վճարում են 100 դրամ՝ 1 խմ-ի դիմաց։ Գազի սակագնի փոփոխություն է իրականացվել ջերմոցային տնտեսությունների և գյուղատնտեսական ոլորտում գործունեություն իրականացնող, պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող հիմնարկությունների համար։ Գործող սակագնով վերջիններս վճարում էին 212 դոլար՝ 1000 խմ-ի համար։ Նոր սակագինը նախատեսում է 224 դոլար՝ 1000 խմ-ի համար ։


    Նշվածներից բացի, ամսական մինչը 10.000 խմ սպառում ունեցող սպառողների սակագինը «Գազպրոմ Արմենիան» առաջարկել է նվազեցնել՝ 139.000 դրամից դարձնելով 135,909.6 դրամ՝ հազար խմ-ի համար։ Իսկ 10.000 խմ և ավելի սպառում ունեցող սպառողների սակագինը առաջարկվել է 242.1 դոլարից դարձնել 283.14 դոլար՝ հազար խմ համար։

     

    Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով Գազի սակագին Թանկացում Գազպրոմ Արմենիա

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14