1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • COVID-19
  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. Ադրբեջանցի բլոգերի կեղծ հայտարարությունները՝ Հայաստանի մասին

    Ադրբեջանցի բլոգերի կեղծ հայտարարությունները՝ Հայաստանի մասին

    • 15-07-2020
    Image

      Հետևեք մեզ նաև Telegram-ում  

    Լրագրող-բլոգեր, ազգությամբ ադրբեջանցի Ֆուադ Աբբասովը իր բլոգային հերթական թողարկման ժամանակ խոսել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակից։ Ըստ լրագրողի՝ Հայաստանի բնակչությունն այլևս պատրաստ չէ դիմադրություն ցույց տալու հակառակորդին։

    Որպես սեփական խոսքերի հիմնավորում՝ Աբբասովը ցուցադրում է երկու տեսանյութեր։ Առաջինում տեսնում ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ հունիսի 16-ին ԱԱԾ-ի դիմաց կազմակերած բողոքի ակցիան՝ ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի։ Լրագրողը, ցուցադրելով այս կադրերը, ոստիկաններին դիմադրություն ցույց տվող պատգամավորներին ներկայացնում է որպես հայ մայրեր, որոնց որդիներին ՀՀ կառավարությունը ստիպողաբար ուղարկում է Արցախ՝ պատերազմելու։ Աբբասովը նշում է, թե հայ մայրերը հոգնել են պատերազմից, և բողոքի այս ակցիան նպատակ ունի վերջ դնելու դրան։

     

     

     

    Ինչպես արդեն նշվեց՝ կադրերն իրականում վերցված են հունիսի 16-ին ԱԱԾ-ի դիմաց տեղի ունեցած ակցիայից, երբ օրակարգում էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Տեսանյութին կարող եք ծանոթանալ ստորև՝

     

     

     

    Բլոգերի ներկայացրած երկրորդ տեսանյութը միտված է ցույց տալու, որ հայ զինվորականները ևս հոգնել են պայքարից, չեն ցանկանում մեկնել հայկական բանակ և հրաժարվում են կրակելուց հակառակորդի ուղղությամբ։ Այս անգամ Աբբասովը որպես ապացույց կցում է «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանին բերման ենթարկելու տեսանյութը, որտեղ վերջինս զինվորական համազեգստով է։

    Սակայն, ինչպես հայտնի է, Նարեկ Մալյանը զինվորական չէ, և նրան բերման ենթարկելը կապված էր արտակարգ իրավիճակի պայմաններում ակցիաների կազմակերպման արգելքի հետ։

    Տեսանյութը՝ ստորև.

     

     


    Այսպիսով հայտնում ենք, որ բլոգեր Ֆուադ Աբբասովը ստում է իր հետևորդներին՝ ասելով, թե հայ ժողովուրդը հրաժարվում է պայքարից։ Կցված տեսանյութերը որևէ առնչություն չունեն պատերազմին մասնակցելու՝ հայաստանցիների պատրաստակաության հետ։ Հայաստանում որևէ միջոցառում չի անցկացվել՝ ըննդեմ Զինված ուժերում ծառայության կամ պատերազմական գործողություններին ներգրավվելու։

     

     

     

    Կեղծ լուր Ադրբեջան

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2021 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14