1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • COVID-19
  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. «Սեռական առողջության այբբենարանը» 1999թ.-ի գրքույկ է. այն երբևէ չի ներառվել դպրոցական ծրագրում

    «Սեռական առողջության այբբենարանը» 1999թ.-ի գրքույկ է. այն երբևէ չի ներառվել դպրոցական ծրագրում

    • 02-09-2020
    Image

    Հետևեք մեզ նաև Telegram-ում  

     

    ֆեյսբուքի հայկական տիրույթում, ինչպես նաև մի շարք լրատվամիջոցներում շրջանառվում են Աննա Պետրոսյան անունով օգտատիրոջ կողմից հրապարակված «Սեռական առողջության այբբենարան» գրքույկից լուսանկարներ։ Օգտատիրոջ գրառումից տպավորություն է ստեղծվում, թե խոսքը գրքի մասին է, որը դասավանդվում է դպրոցներում, մասնավորապես՝ տարրական դասարաններում։

     

     

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնեցին, որ հիշյալ դասագիրքը որևէ կապ չունի դպրոցական ծրագրի հետ։ Ուսումնական պրոցեսում այն ներառված չէ և չի եղել։

     

     «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ հաստատեց նաև «Սեռական առողջության այբբենարանի» համահեղինակ, մանկաբարձ-գինեկոլոգ Մերի Խաչիկյանի հետ։ Վերջինս նշեց, որ գրքույկը հրատարակվել է դեռևս 1999 թվականին։ Բրոշյուրի համահեղինակներն են Մերի Խաչիկյանը,  Ժասմեն Հարությունյանը և «Ընտանիքի առողջության պահպանման հայկական ասոցիացիա» ՀԿ-ն (վերջինս այլևս չի գործում)։


    Բժշկուհի Խաչիկյանը հավելեց, որ գրքույկը նախատեսված չէ դպրոցական ծրագրի համար, այն տրամադրվել է մասնագիտական սեմինարի շրջանակում, որի մասնակիցները եղել են 16 տարեկանից բարձր անձինք։ Ավելին, գրքույկները ոչնչացվել են՝ մասնակիցների կողմից նկարազարդումների բացասական արձագանքից հետո։

     

    Հայաստան ԿԳՄՍՆ ՀՀ Կրթության գիտության մշակույթի սպորտի նախարարություն Կեղծ լուր Սեռական դաստիարակություն սեռական առողջություն

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2021 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14