Հետևեք մեզ նաև Telegram-ում
Հակառակորդի կողմից տեղեկատվական և կիբերհարձակումների փորձերը շարունակվում են։ Հայկական ինֆորմացիոն դաշտում գործող B2barmenia.com կայքը, իրականում, ինտերնետային խարդախության դասական օրինակ է։ Թուրքական ագրեսիայի դեմ իբրև քվեարկություն կատարելու համար բացված այս կայքի նպատակը ձեր օգտահաշիվները շորթելն է։
Այսպես, մուտք գործելով կայք՝ ընթերցողներին առաջարկվում է մուտքագրել էլեկտրոնային հասցեն և գաղտնաբառը։ Սխալվելու և այդ ինֆորմացիան հայտնելու դեպքում՝ Ձեր ֆեյսբուքյան էջը կհայտնվի հաքերների ձեռքում և նրանց տնօրինման տակ։
Հարգելի քաղաքացիներ, կոչ ենք անում պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները և չմուտքագրել անձնական տվյալները նմանօրինակ անծանթ էջերում։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել