
Հետևեք մեզ նաև Telegram-ում
Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ էր ստացել, որ Երևանի Խորենացու փողոցի թիվ 112 հասցեում՝ «Նարեկ» ԲԲԸ-ի տարածքում, հայտնաբերվել է արկանման առարկա։ Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ աշխատակիցները։
Այս ահազանգից հետո տարբեր լրատվականներ վերնագրերում, հղում անելով ԱԻՆ-ին, գրել էին, թե Երևանի Խորենացու փողոցում հայտնաբերվել է արկանման առարկա, ինչը տպավորություն էր ստեղծում, թե արկի հայտնաբերումն արդեն իսկ կայացած փաստ է։
Իրականում, սակայն, ԱԻՆ-ը հայտնել էր ոչ թե արկի հայտնաբերման, այլ ստացված ահազանգի մասին, ինչից հետո ինժեներասակրավորական խումբը պարզել էր, որ խոսքը մեկ Ֆ-1 տեսակի հին նռնակի մասին է։ ԱԻՆ-ի փոխանցմամաբ՝ նռնակը արդեն իսկ հանձնվել է ոստիկանությանը։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել