
Հետևեք մեզ նաև Telegram-ում
CNN-ի թուրքական ծառայությունը՝ CNNTÜRK-ը, 8 րոպեանոց նյութ է պատրաստել «ԱՍԱԼԱ-ի և ՀՑԱՄ-ի (JCAG) ահաբեկչության արյունոտ պատմությունը» վերնագրով։ Պատրաստված ռեպորտաժում շրաջանառության մեջ էր դրել հին թեզն այն մասին, թե Արցախի Հանրապետությունում կռվում են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալները: Լրատվականը ռեպորտաժի ընթացքում հրապարակել էր կադրեր՝ իբրև ՔԱԿ զինյալները կռվում են «ԱՍԱԼԱ»-ի հետ համատեղ:
Պետք է նշել, որ լրատվականի կողմից որպես ապացույց հրապարակված դրվագները կեղծված են։ Մասնավորապես՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դրոշի կողքին երևացող նարնջագույն, կապույտ, կարմիր դրոշը իրականում պատկանում է կոլումբիական ազգային բանակին (FARC), ուստի դրոշի վրայի քարտեզը Կոլումբիայինն է:
Փորձելով արդարացնել Սիրիայից բերված ահաբեկիչների ներկայությունը Ադրբեջանում, որոնք ներկայումս էլ կռվում են Հայաստանի և Արցախի Հանրապետությունների դեմ, լրատվամիջոցը հրապարակում է նաև 2019 թվականին արված լուսանկար՝ շարունակելով պնդումը, թե Արցախում ադրբեջանցիների դեմ կռվում են ՔԱԿ «ահաբեկիչները»։
Այս լուսանկարն էլ իրականում արվել է Սիրիայում և ներկայացնում է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի օրը ստեղծված «Նուբար Օզանյանի անվան հայկական բրիգադի» հավաքից մեկ դրվագ։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել