
Հետևեք մեզ նաև Telegram-ում
Առողջապահության նախարարությունը՝ ի պատասխան ֆեյսբուքյան օգտատեր Միքայել Մինասյանի այն գրառման, թե իբր Արցախյան վերջին պատերազմի ընթացքում հայկական կողմը ունեցել է 4750 զոհ, հայտնում է, որ այդ գրառման մեջ ներկայացված տեղեկատվությունը սուտ է, իսկ ներկայացված թվերը՝ ուռճացված:
Առողջապահության նախարարությունը, որպես բոլոր զոհերի դատաբժշկական փորձաքննություններ անցկացնող մարմին պաշտոնապես հայտնում է, որ չկան «1400 զոհված և դեռևս չհերձված» ոչ մի դի, ինչպես նշված է սույն օգտատիրոջ գրառման մեջ: Մինչ օրս մեր դատաբժշկական ծառայության կողմից փորձաքննվել են 2317 զոհված զինծառայողների դիեր, որոնց մեջ կան նաև չճանաչվածներ:
Հակառակորդի մոտ մնացած զոհված զինծառայողների դիերի փոխանակման գործընթացը նոր է սկսվել և հակամարտող կողմերը չեն կարող այս պահին տիրապետել վերջնական թվի, քանի դեռ այդ գործողություններն ընթացքի մեջ են:
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել