
Հետևեք մեզ նաև Telegram-ում
Մամուլում և սոցցանցերում տեղեկություններ են տարածվում, թե Ադրբեջանը, խախտելով զինադադարը, փորձ է արել նոր տարածքներ գրավել։ Ըստ տարածվող մեկ այլ տեղեկության՝ ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել Ուրյան բարձունքի ուղղությամբ, իսկ Ղուշչյուլլարի հատվածում ՊԲ 200 զինծառայող հայտնվել է շրջափակման մեջ։
ՀՀ պաշտպանության նախարարությունը և Պաշտպանության բանակը հայտնում են, որ տարածվող լուրերը կեղծ են։ Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում է լիարժեքորեն պահպանվել հրադադարի ռեժիմը:
ՊԲ-ն անցել է իր բնականոն գործունեությանը՝ առաջադրված խնդիրների կատարման համար ներգրավվելով անհրաժեշտ ուժեր ու միջոցներ: Մշտական տեղակայման վայրերում իրականացվում են պլանային միջոցառումներ: Մարտական հերթափոխի փոխարինման ու զինծառայողների սոցիալ-կենցաղային ապահաովման գործընթացը մտնում է բնականոն հունի մեջ:
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել