1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Արտաքին
    2. ՀՀ քաղաքացիների` Ադրբեջան առանց վիզայի այցելելու ռեժիմը ամրագրված է 1992-ին ԱՊՀ երկրների համաձայնագրով. այն de facto չի գործում

    ՀՀ քաղաքացիների` Ադրբեջան առանց վիզայի այցելելու ռեժիմը ամրագրված է 1992-ին ԱՊՀ երկրների համաձայնագրով. այն de facto չի գործում

    • 08-01-2021
    Image

    Հետևեք մեզ նաև Telegram-ում  

     

    Այսօր մամուլում «ՀՀ քաղաքացիները կարող են այցելել Ադրբեջան՝ առանց մուտքի վիզայի․ ԱԳՆ-ի հրապարակած ցանկը» վերտառությամբ հրապարակում հայտնվեց, որը կարճ ժամանակ անց սոցցանցերում տարատեսակ շահարկումների տեղիք տվեց։

     

    Նյութը, իրականում, դեկտեմբերի 17-ին Արտաքին գործերի նախարարության կողմից թարմացված այն երկրների ցանկի մասին էր, որոնց դեպքում փոխադարձության սկզբունքով ներքոհիշյալ պետությունների քաղաքացիները, նշված տեսակների վավեր անձնագրերի առկայության պարագայում, ազատվում են մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից։ 

     

    «Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հարցմանն ի պատասխան ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ հրապարակաված ցանկը նոր չէ, այն ավելի քան 20 տարի հասանելի է ՀՀ ԱԳՆ կայքում։

     

    Համաձայն 1992 թվականի հոկտեմբերի 9-ին Բիշքեկ քաղաքում կնքված «ԱՊՀ մասնակից պետությունների վիզաների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի, փոխադարձության սկզբունքով, սահմանվել է այն երկրների ցանկը, որտեղ մեր քաղաքացիները իրավական հիմքերով կարող են գնալ առանց մուտքի արտոնագրի ու հակառակը։ Ադրբեջանի դեպքում կա հատուկ իրավիճակ՝ երկու երկրների միջև չկան ո՛չ բնականոն, ո՛չ դիվանագիտական հարաբերություններ, ընդհակառակը՝ կա հակամարտային իրավիաճակ։ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի քաղաքացիների համար վերոնշյալ համաձայնագրի իրավական նորմերը de facto չեն գործում և առանձնահատուկ դեպքերում երկու երկրների քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն կամ Ադրբեջան փաստացի իրականացվում է հատուկ թույլտվության հիման վրա՝ իրավասու մարմինների անմիջական հսկողության ներքո։
     

    Հայաստան ՀՀ Արտաքին գործերի նախարարություն Աննա Նաղդալյան Ադրբեջան ԱՊՀ

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14