1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. Ինչ է իրականում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել Շուշիի վերաբերյալ

    Ինչ է իրականում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել Շուշիի վերաբերյալ

    • 21-01-2021
    Image

    Հետևեք մեզ նաև Telegram-ում  

     

    Երեկ՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանից հետո մամուլում «Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից ասաց, որ Շուշին ադրբեջանական քաղաք է» վերտառությամբ լուրեր տարածվեցին։ Լրատվականները վարչապետին ցիտելով մեջբերում էին.

     

    «Շուշին հայկական քաղաք չէ, քանի որ մինչև ազատագրումն ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն»:

     

    Այս մեջբերումն այսօր արդեն ադրբեջանական մամուլի գլխագրերում է։

     

    Իրականում, սակայն, Նիկոլ Փաշինյանի խոսքը մանիպուլացվել և խեղաթյուրվել է։

    ՀՀ վարչապետը, անդրադառնալով պատգամավորի այն հարցադրմանը, ըստ որի ՌԴ նախագահի հոկտեմբերի 18-ի առաջարկին համաձայնելու դեպքում «Շուշին կմնար հայկական», ասաց․

     

    «Ես ուզում եմ ասել հետևյալը, որ ընդհանրապես չի եղել քննարկման այնպիսի մի տարբերակ, ըստ որի ադրբեջանցի փախստականները Շուշի չվերադառնան։ Իսկ Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն։
    Այսինքն, դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակիչներով բնակեցված Շուշի քաղաքը հայկական է իր այդ կարգավիճակով։
      Նաև ասում եք, թե հայտարարել եմ, որ Արցախը Հայաստան է և վերջ։ Եթե դուք համարում եք, որ Արցախը Հայաստան չէ և դա ձեր դիրքորոշումն է, ապա ձևակերպեք»։

     

    Այսպիսով ՀՀ վարչապետի հայտարարությունը վերաբերում էր ոչ թե նրան, որ Շուշին «ադրբեջանական քաղաք» է, այլ նրան, որ տարիներ շարունակ քննարկված տարբերակների արդյունքում և պատերազմում հոկտեմբերի 18-ի դրությամբ ստեղծված իրադրության հետևանքով այնտեղ միևնույն է վերականգնվելու էր խորհրդային, ոչ թե նախախորհրդային շրջանի ժողովրդագրական պատկերը, և բնակչության մեծամասնությունը կազմելու էին ադրբեջանցիները։

     

    Շուշիի բնակչությունը նախախորհրդային և խորհրդային տարիներին

     

    1897 թվականի  Ռուսաստանի կայսրության բնակչության առաջին մարդահամարի համաձայն Շուշի քաղաքի ընդհանուր բնակչությունը կազմում էր 25 881 մարդ:

     

    Բնակիչներից 14 420-ը հայեր էին, թաթարների (ներկայիս ադրբեջանցիներ) թիվը՝ 10,778:

     

    Բացի հայերից ու թաթարներից ապրում էին նաև ռուսներ, լեհեր, մոլդովացիներ, ռումինացիներ, վրացիներ, գերմանացիներ, պարսիկներ և հրեաներ։

     

    Խորհրդային միության տարիներին՝ 1926-ի առաջին մարդահամարի տվյալներով, Շուշիի բնակչությունը կտրուկ նվազել էր՝ կազմելով 5104, որից 4900-ը ադրբեջանցիներ էին, 93-ը՝ հայ և 9-ը՝ ռուս։

     

    1979 թվականի դրությամբ, Շուշիի բնակչության թիվը կազմում էր 10784։

     

    Ադրբեջանցիները 9216-ն էին, հայերը՝ 1409-ը և մնացածը այլազգիներ։

     

    Հայաստան Արցախ Նիկոլ Փաշինյան Շուշի Ադրբեջանական ապատեղեկատվություն

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում

    Նմանատիպները

    Image

    Բանակում զոհերի թվի մասին վարչապետի հրապարակումը հիմնված է պաշտոնական աղբյուրների վրա, իսկ FIP.am-ի տվյալները հակասում են իրար

     Բանակում զոհերի թվի մասին վարչապետի հրապարակումը հի...

    • 2020-01-11
    Image

    Շուշիի հիվանդանոցում մեկուսացված երկու քաղաքացիների մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել

    Շուշիի հիվանդանոցում մեկուսացված երկու քաղաքացիների մոտ կ...

    • 2020-03-17
    Image

    Դեպի Արցախ շարժվող կամավորների բանակը ներկայացվում է՝ որպես երկիրը լքող մարդկանց խումբ


    Դեպի Արցախ շարժվող կամավորների բանակը ներկայացվու...

    • 2020-10-01
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2021 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14