1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. Մանրամասներ «Տեսալսողական մեդիայի» նոր օրենքի մասին. ինչ փոփոխություններ են նախատեսվում

    Մանրամասներ «Տեսալսողական մեդիայի» նոր օրենքի մասին. ինչ փոփոխություններ են նախատեսվում

    • 19-06-2020
    Image

    Հետևեք մեզ նաև Telegram-ում

     

    Երեկ՝ հունիսի 18-ին, Ազգային ժողովում քննարկվեց «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը և «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը:

    Օրինագծի վերաբերյալ մամուլում հայտնվեցին տարատեսակ քննադատություններ։ Մասնավորապես՝ նշվում էր, որ նոր օրենքով «օտարերկրյա հեռարձակողները պետք է բացառվեն Հայաստանի հանրային մուլտիպլեքսից»: Լրատվականների փոխանցմամբ՝ «այդ կետի տակ են հայտնվել հիմնականում ռուսական հեռուստաալիքները»:

     

    Նախ նշենք, որ Հանրային մուլտիպլեքսում գործում են 8՝ հանրապետական ծածկույթով, 10՝ մայրաքաղաքային և 15 մարզային ծածկույթով հեռուստածրագրեր։ Մարզերում ցուցադրվում են 8 հանրապետական ալիքները և տվյալ մարզի մարզային ալիքները, իսկ մայրաքաղաքում՝ 8 հանրապետական և 10 մայրաքաղաքային ալիքները։

     

    Նշված ցանկից օտարերկրյա հեռուստածրագրերն են՝ «Россия-РТР», «Россия – Культура», «Первый канал», «CNN»։  Հեռարձակվում է նաև «Мир»-ը՝ ԱՊՀ երկրների միջպետական հեռուստառադիոընկերությունը, որի գործունեությունը կարգավորվում է ԱՊՀ շրջանակներում ստորագրված միջպետական պայմանագրով։
     

    Օրինագծի համահեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը «Տեղեկատվության ստուգման կենտրոնին» հայտնեց, որ ըստ գործող օրենքի՝ այդ օտարերկրյա հեռուստածրագրերը, ինչպես ՀՀ-ում գործող հեռուստածրագրերը,  2010 թվականին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից սլոթի օգտագործման լիցենզիա են ստացել։

     

    «Համաձայն հոդված 45-ի 2-րդ կետի՝ նոր օրենքի նախագծի ընդունման դեպքում Հանրային մուլտիպլեքսում սլոթի (խմբ. մուլտիպլեքսում թվային հոսքի մի մասը, որը բավարար է մեկ ծրագրային փաթեթ հեռարձակելու համար) օգտագործման լիցենզիա կարող են ստանալ միայն Հայաստանի Հանրապետությունում գործող հեռարձակողները: Օտարերկրյա տեսալսողական ծրագրերը հանրային մուլտիպլեքսում առանց լիցենզիա կարող են վերահեռարձակվել միայն միջպետական պայմանագրի հիման վրա»:

     

    Այսպիսով, հարկ է նշել, որ օրենքի նոր նախագծով օտարերկրյա հեռուստառադիոծրագրերը չեն բացառվելու հանրային մուլտիպլեքսից՝ ինչի մասին ահազանգում էին լրատվականները, այլ կարող են վերահեռարձակվել միջպետական պայմանագրերի հիման վրա։ Կարևոր է շեշտել, որ օրենքը վերաբերում է օտարերկրյա բոլոր հեռուստառադիոծրագրերին, և չի թիրախավորում ռուսական ծրագրերը։


    Ինչ վերաբերում է մասնավոր մուլտիպլեքսի և ցանցային օպերատորների կողմից օտարերկրյա հեռուստառադիոծրագրերի հեռարձակմանը, ապա վերը նշված կարգավորումը մասնավոր հատվածի մասին չէ։ Այսինքն՝ մասնավոր մուլտիպլեքսը և ցանցային օպերատորները կարող են վերահեռարձակել օտարերկրյա հեռուստառադիոծրագրեր։ Կարգավորումը վերաբերում է միայն հանրային մուլտիպլեքսում ցուցադրվող հեռուստառադիոծրագրեր հեռարձակողներին՝ բացառությամբ միջպետական պայմանագրով նախատեսված դեպքերի։

     

    Հավելենք նաև, որ այսպիսի կարգավորումներ գործում են աշխարհի գրեթե բոլոր երկրներում։

     

     

     

     

    Հայաստան «Տեսալսողական մեդիայի մասին» օրենք Հեռուստատեսություն Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով Տեսալսողական մեդիա

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում

    Նմանատիպները

    Image

    «Տեսալսողական մեդիայի» օրենքով չի նախատեսվում օտարերկրյա ծրագրերի թարգմանություն կամ հայերեն լուսագրերի տեղադրում

    «Տեսալսողական մեդիայի» օրենքով չի նախատեսվում...

    • 2020-06-29
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14