1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. «Տեսալսողական մեդիայի» օրենքով չի նախատեսվում օտարերկրյա ծրագրերի թարգմանություն կամ հայերեն լուսագրերի տեղադրում

    «Տեսալսողական մեդիայի» օրենքով չի նախատեսվում օտարերկրյա ծրագրերի թարգմանություն կամ հայերեն լուսագրերի տեղադրում

    • 29-06-2020
    Image

    Հետևեք մեզ նաև Telegram-ում 

    Հունիսի 28-ին ռուսական «Կոմերսանտ» պարբերականը, անդրադառնալով «Տեսալսողական մեդիայի մասին օրենքի» նոր նախագծին, նշել էր, որ եթե նախագիծը վերջնականապես ընդունվի, ապա ռուսական հեռուստաալիքների բովանդակությունը պետք է կրկնօրինակվի հայերենով կամ ուղեկցվի հայերեն լուսագրերով։

     

    «Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հարցին ի պատասխան՝ օրինագծի համահեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը հայտնեց, որ բովանդակության հայերեն կրկնօրինակումը կամ հայերեն լուսագրերի տեղադրումը չի վերաբերում օտարերկրյա հեռուստածրագրերին։

     

    «Սույն օրենքի նախագիծը օտարերկրյա հեռուստածրագրերը ո՛չ հանրային մուլտիպլեքսում, ո՛չ մասնավոր և ո՛չ էլ ցանցային օպերտաորների կողմից վերահեռարձակման պարագայում չի նախատեսում կրկնօրինակել կոնտենտը հայերենով կամ տեղադրել հայերեն լուսագրեր»- նշեց Վահագն Թևոսյանը։

    Հիշյալ պահանջը վերաբերում է Հայաստանի Հանրապետությունում գործող տեղական հեռարձակողներին, որոնք պարտավորվում են իրենց ծրագրերում օտարալեզու հաղորդումներ ներառելու պարագայում  կրկնօրինակել դրանք կամ տեղադրել լուսագրեր։

     

    Վահագն Թևոսյանը հավելեց նաև, որ օրենքի նախագծում կատարվել է փոփոխություն, որպեսզի նշված հատվածը տարընթերցումների տեղիք այլևս չտա։

     

    Հայաստան «Տեսալսողական մեդիայի մասին» օրենք Հեռուստատեսություն Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում

    Նմանատիպները

    Image

    Մանրամասներ «Տեսալսողական մեդիայի» նոր օրենքի մասին. ինչ փոփոխություններ են նախատեսվում

    Մանրամասներ «Տեսալսողական մեդիայի» նոր օրենքի...

    • 2020-06-19
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14